Բարսելոնան, վերջապես, իրեն նման էր. Վիլյառեալը չկարողացավ ոչինչ առաջարկել (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Բարսելոնան, վերջապես, իրեն նման էր. Վիլյառեալը չկարողացավ ոչինչ առաջարկել (🎥)

Բարսելոնա
122Views

Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Վիլյառեալին»:

Խաղի 3-րդ րոպեին Տոռեսը պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 14-րդ րոպեին Մորենոն հավասարեցրեց հաշիվը՝ 1-1: 6 րոպե անց Սուարեսը կրկին առաջ մղեց «Բարսային»: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Մեսսիի փոխանցումից հետո Գրիզմանը հյուրերի առավելությունը մեծացրեց ՝ 3-1: Երկրորդ խաղակեսում VAR համակարգը չեղարկեց Մեսսիի գոլը, իսկ 86-րդ րոպեին Ֆատին դրեց խաղի վերջակետը՝ 4-1:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 73 միավորով 2-րդն է ու առաջատար «Ռեալին» զիջում է 4 միավորով, իսկ «Վիլյառեալը» 54 միավորով 5-րդ տեղում է:

Добавить комментарий