Զենիթն իր պատմության մեջ 2-րդ անգամ է պաշտպանել չեմպիոնական տիտղոսը - Champions.am
TopՖուտբոլ

Զենիթն իր պատմության մեջ 2-րդ անգամ է պաշտպանել չեմպիոնական տիտղոսը

Զենիթ
210Views

«Զենիթը» պաշտպանել է Ռուսաստանի չեմպիոնական տիտղոսը, որը նվաճել էր 2019 թվականին: Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող ակումբի համար սա չեմպիոնական տիտղոսի արդեն երկրորդ պաշտպանությունն էր:

Ավելի վաղ ռուսական ակումբը երկու տարի անընդմեջ երկրի չեմպիոն էր դարձել 2010 թվականին, իսկ հետո՝ 2011/2012 մրցաշրջանում: Բացի դա, «Զենիթը» Ռուսաստանի չեմպիոնությունը նվաճել է նաև 2007 թվականին, իսկ հետո 2014/15 և 2018/19 մրցաշրջանում:

Հիշեցնենք՝ «Զենիթը» չեմպիոնությունն ապահովեց «Կրասնոդարի» նկատմամբ տարած 4-2 հաշվով հաղթաակի շնորհիվ: Պետերբուրգցիների կազմում դուբլ էր ձևակերպել Սերդար Ազմունը, գոլեր էին հեղինակել նաև Արտյոմ Ձյուբան և Ալեքսեյ Սուտորմինը:

Добавить комментарий