Լևանդովսկին՝ Գերմանիայի գավաթի լավագույն ռմբարկու․ նա մրցաշրջանի 43 խաղերում 51 գոլ է խփել - Champions.am
Ֆուտբոլ

Լևանդովսկին՝ Գերմանիայի գավաթի լավագույն ռմբարկու․ նա մրցաշրջանի 43 խաղերում 51 գոլ է խփել

Ռոբերտ Լևանդովսկի
118Views

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Բայերի» դեմ Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղում (4-2) դարձավ դուբլի հեղինակ։

Խփած 6 գնդակներով Լևանդովսկին դարձավ Գերմանիայի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու։ Երկրորդը «Ֆորտունայի» ֆուտբոլիստ Ռոուվեն Հենինգսն է 4 գոլով։

Այսպիսով, Լևանդովսկին մրցաշրջանի 43 խաղերում 51 գոլ է խփել, ինչը լավագույն արդյունքն է Եվրոպայում ընթացիկ մրցաշրջանում։ Ավելի վաղ նա դարձել էր Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու՝ խփելով 34 գոլ 31 խաղերում։

Լևանդովսկին նաև Չեմպիոնների լիգայի խաղարկության լավագույն ռմբարկուն է 11 գոլով։

Добавить комментарий