Մանջուկիչը հայտարարեց քաթարական ակումբի հետ պայմանագիրը խզելու մասին - Champions.am
Ֆուտբոլ

Մանջուկիչը հայտարարեց քաթարական ակումբի հետ պայմանագիրը խզելու մասին

Մարիո Մանջուկիչ
172Views

Խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը հայտնել է, որ իր պայմանագիրը քաթարական «Ալ-Դուհայլ» ակումբի հետ խզվել է երկկողմ համաձայնությամբ:

«Ալ-Դուհայլ» ակումբի ղեկավարության հետ համաձայնության ենք եկել իմ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու վերաբերյալ: Գնահատում եմ վստահությունն ու հյուրընկալությունը, որին արժանացա Քաթարում, և ամենալավն եմ մաղթում ակումբին և թիմին ապագայում»,- գրել է Մանջուկիչն Instagram-ի իր էջում:

https://www.instagram.com/p/CCQyGizDzjg/?utm_source=ig_embed

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մանջուկիչը կարող է նորից հայտնվել Իտալիայի առաջնությունում: Աղբյուրի փոխանցմամբ, Մանջուկիչի ծառայություններով հետաքրքրված են Ա Սերիայի մի քանի ակումբներ, ինչպես նաև թուրքական «Ֆեներբահչեն» և «Գալաթասարայը»:

Անձամբ ֆուտբոլիստը մտադիր է վերադառնալ Իտալիա, որտեղ 4 մրցաշրջան շարունակ պաշտպանել է «Յուվենտուսի» գույները:

Ձմռանը Մանջուկիչը միացավ «Ալ-Դուհայլ» ակումբին՝ ազատ խաղացողի կարգավիճակով՝ պայմանագիր կնքելով մինչև 2021 թվականը: «Ալ-Դուհայլի» կազմում անցկացրած 7 խաղում Մաջուկիչը 1 գոլի հեղինակ է դարձել: Նախկինում նա հանդես է եկել «Բավարիայում», «Աթլետիկոյում» և «Յուվենտուսում»:

Добавить комментарий