Նեյմարը պայմանավորվել է ՊՍԺ-ի հետ, որ նրանք բաց են թողելու բրազիլացուն, եթե Բարսելոնան նոր առաջարկ անի - Champions.am
Ֆուտբոլ

Նեյմարը պայմանավորվել է ՊՍԺ-ի հետ, որ նրանք բաց են թողելու բրազիլացուն, եթե Բարսելոնան նոր առաջարկ անի

Նեյմար
109Views

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը դեռ ցանկություն ունի «Բարսելոնա» վերադառնալու։

AS-ը տեղեկացնում է, որ Նեյմարը փարիզյան ակումբի հետ համաձայնության է հասել, որի համաձայն՝ ՊՍԺ-ն բաց է թողնելու Նեյմարին, եթե «Բարսելոնան» նոր առաջարկ անի։

Միևնույն ժամանակ ՊՍԺ-ն Նեյմարից պահանջել է մեծ ջանք գործադրել ակումբի համար մրցաշրջանի վերջում։ Օգոստոսին ՊՍԺ-ն խաղալու է Չեմպիոնների լիգայում։

Հաղորդվում է, որ Նեյմարի հավանական գործարքը շահեկան է լինելու նաև ՊՍԺ-ի համար, քանի որ բրազիլացին չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը 2022 թվականից հետո։

Добавить комментарий