Ռեալը հավանաբար չի գնի ոչ մեկի․ 5 ֆուտբոլիստ կարող է հեռանալ թիմից - Champions.am
Ֆուտբոլ

Ռեալը հավանաբար չի գնի ոչ մեկի․ 5 ֆուտբոլիստ կարող է հեռանալ թիմից

Ռեալ Մադրիդ՝ Գարեթ Բեյլ
169Views

«Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հավանաբար նոր ֆուտբոլիստների չի գնի։ Այս մասին գրում է Marca-ն։

Աղբյուրի պնդմամբ՝ «արքայական» ակումբը կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ճգնաժամի պատճառով ֆինանսական դժվարություններ ունի։ Նրանք ցանկանում են մոտ 200 միլիոն եվրո խնայել այս ընթացքում։

Նաև հաղորդվում է, որ «բլանկոսները» մտադիր են վաճառել թիմի մի շարք ֆուտբոլիստների։ Մասնավորապես խոսքը Գարեթ Բեյլի, Խամես Ռոդրիգեսի, Բրահիմ Դիասի, Մարիանո Դիասի և Դանի Սեբալյոսի մասին է։ Վերջինս վարձակալությամբ խաղում է «Արսենալում»։

Добавить комментарий