Բերեզօղլուն դարձել է Թուրքիայի առաջնության առաջին ֆուտբոլիստը, որը 4 տարբեր տասնամյակներում գոլ է խփել - Champions.am
Ֆուտբոլ

Բերեզօղլուն դարձել է Թուրքիայի առաջնության առաջին ֆուտբոլիստը, որը 4 տարբեր տասնամյակներում գոլ է խփել

Էմրե Բերեզօղլու
181Views

«Ֆեներբահչեի» կիսապաշտպան Էմրե Բերեզօղլուն գոլի հեղինակ է դարձել Թուրքիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Գենչլերբիրլիգիի» հետ խաղում: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Էմրեն դաշտ է դուրս եկել երկրորդ կեսում, իսկ 81-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը:

Այս կերպ, Բերեզօղլուն դարձել է Թուրքիայի առաջնության պատմության առաջին ֆուտբոլիստը, որը 4 տարբեր տասնամյակներում գոլի հեղինակ է դարձել այս մրցաշարում՝ 1990-ական, 2000-ական, 2010-ական և 2020-ական:

Առաջնությունում իր առաջին գոլը Էմրեն հեղինակել է 1998 թվականի մարտի 1-ին՝ գրավելով «Բեշիքթաշի» դարպասը:

Ընթացիկ առաջնությունում 39-ամյա ֆուտբոլիստը Թուրքիայի առաջնության 23 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Добавить комментарий