Դավիդ Սիլվան հրաժեշտ է տվել Մանչեսթեր Սիթիին - Champions.am
TopՖուտբոլ

Դավիդ Սիլվան հրաժեշտ է տվել Մանչեսթեր Սիթիին

Դավիդ Սիլվա
177Views

«Մանչեսթեր Սիթիի» 34-ամյա իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան հրաժեշտ է տվել ակումբին, որի հետ պայմանագիրն ավարտվում է ԱՊԼ մրցաշրջանի փաստացի վերջանալուց հետո։

«Կկարոտեմ այս թիմին»,- թվիթերյան իր էջում գրել է Սիլվան։

Դավիդ Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է դարձել 2010 թվականի հուլիսին՝ 28,75 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելով «Վալենսիայից»։ Անգլիական ակումբի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 430 խաղ, խփել 76 գնդակ ու դարձել 139 արդյունավետ փոխանցման հեղինակ։ «Քաղաքայինների» կազմում նա դարձել է ԱՊԼ-ի քառակի հաղթող, 2 անգամ նվաճել Անգլիայի գավաթը, 5 անգամ՝ Լիգայի գավաթն ու 2 անգամ Անգլիայի սուպերգավաթը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են «Բետիսը», «Ինտեր-Մայամին» ու «Միլանը»։

Добавить комментарий