Լոռիի դարպասապահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել - Champions.am
Ֆուտբոլ

Լոռիի դարպասապահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

123Views

«Լոռի» ՖԱ-ն ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել այն մասին, որ թիմի դարպասապահ Վարդան Շահատունու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նշվում է, որ թիմի ևս մի քանի ֆուտբոլիստ բարձր ջերմություն ունի։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի ֆուտբոլասերներ, COVID-19 համավարակը շարունակում է իր բացասական հետևանքները թողնել ոչ միայն Լոռի ֆուտբոլային ակումբի մարզական արդյունքների վրա, այլ նաև հասցրել է վարակել ակումբի ներկայացուցիչներին։

Այսօր թեստի պատասխանը դրական էր դարպասապահ Վարդան Շահատունու մոտ։ Նա արդեն հոսպիտալացվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եվս երեք ֆուտբոլիստներ այս պահին ունեն բարձր ջերմություն։

Վաղը Լոռիի ֆուտբոլիստներն ու անձնակազմը սահմանված կարգով ևս մեկ անգամ կթեստավորվեն։

Ակումբը արագ ապաքինում և առողջություն է մաղթում բոլոր վարակակիրներին»:

Добавить комментарий