Ռոման հաղթեց Պարմային․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Ռոման հաղթեց Պարմային․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (🎥)

131Views

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում «Ռոման» ընդունել էր «Պարմային»։

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Յուրայ Կուչկան։ Մինչև ընդմիջման գնալը «Ռոման» հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 43-րդ րոպեին 2-րդ անընդմեջ խաղում աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը։

57-րդ րոպեին «գայլերը» առաջ անցան հաշվի մեջ։ Մխիթարյանի փոխանցումից հետո Ջորդան Վերետուն հեռու տարածությունից գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-1։

Այսպիսով, «Ռոման» առաջնության վերսկսումից հետո առաջին հաղթանակն է տանում, միավորների քանակը հասցնում է 51-ի։

Добавить комментарий