Սուարեսը՝ Բարսելոնային սպասվող խաղերի մասին - Champions.am
Ֆուտբոլ

Սուարեսը՝ Բարսելոնային սպասվող խաղերի մասին

109Views

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, որը միակ գոլը հեղինակեց Պրիմերայի 35-րդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ խաղում (1-0), մեկնաբանել է թիմի ելույթները։

«Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու է այն իրավիճակի պատճառով, որում գտնվում է «Էսպանյոլը»։ Կիրակի օրվա խաղից հետո հոգնել էինք ու դա ազդել էր ինտենսիվության վրա։ Բայց գլխավորն այն է, որ հաղթեցինք ու 3 միավոր վաստակեցինք։

Կարծում եմ՝ վտանգավոր պահերի քիչ լինելը մրցակցի արժանիքն էր։ Նրանք հետևում 5 հոգով էին խաղում, ու մենք ազատ գոտիներ քիչ ունեինք։ Երկրորդ կեսում մենք հեռացում ունեցանք ու նրանք թվային առավելություն ունեցան։

Ինչ վերաբերում է տակտիկային, դա մարզչի գործն է։ Դա նա է ընտրում։ Անհրաժեշտ է ճիշտ բանաձև ընտրել հաջող ելույթների համար, ու մենք միշտ կաջակցենք նրան։

Հիմա պիտի հաղթենք մնացած 3 խաղում ու սպասենք, որ «Ռեալը» սայթաքի։ Բայց մտածելու ենք միայն մեր խաղի մասին»,-Սուարեսի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Добавить комментарий