Ատալանտան կհանդիպի ՊՍԺ-ի հետ, ՌԲ Լայպցիգը՝ Աթլետիկոյի. ՉԼ-ի 1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքները - Champions.am
TopՖուտբոլ

Ատալանտան կհանդիպի ՊՍԺ-ի հետ, ՌԲ Լայպցիգը՝ Աթլետիկոյի. ՉԼ-ի 1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքները

Չեմպիոնների Լիգա
154Views

Այսօր՝ հուլիսի 10-ին, Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը։

Վիճակահանության արդյուքներով ձևավորվեցին հետևյալ զույգերը։

«Ատալանտա» – ՊՍԺ

«Աթլետիկո Մադրիդ» – «ՌԲ Լայպցիգ»

«Ռեալ»/ «Մանչեսթեր Սիթի» – «Յուվենտուս»/«Լիոն»

«Նապոլի»/«Բարսելոնա» – «Բավարիա»/«Չելսի»

Հիշեցնենք, որ Չ/Լ 18-րդ եզրափակչի առաջին խաղում «Յուվենտուսը» զիջել էր «Լիոնին» 1-0 հաշվով, «Ռեալը»՝ «Մանչեսթեր Սիթիին»(1-2), «Նապոլին» և «Բարսելոնան» ոչ-ոքի էին խաղացել՝ 1-1, «Չելսին» պարտվել էր «Բավարիային» (3-0)։

1/2-րդ եզրափակչում կհանդիպեն

«Ատալանտա» – ՊՍԺ / «Աթլետիկո Մադրիդ» – «ՌԲ Լայպցիգ»

«Ռեալ»/ «Մանչեսթեր Սիթի» – «Յուվենտուս»/«Լիոն» «Նապոլի»/«Բարսելոնա» – «Բավարիա»/«Չելսի»

Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կայանալու են համապատասխան թիմերի տնային մարզադաշտերում։

Օգոստոսին կկայանան քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակիչ փուլը՝ փլեյ-օֆֆ մրցաշարի ձևաչափով, որոնք կհյուրընկալի պորտուգալական Լիսաբոնը:

1/8 եզրափակիչ պատասխան խաղեր – օգոստոսի 7-8

1/4- օգոստոսի 12-15

1/2- օգոստոսի 18-19

Եզրափակիչ – օգոստոսի 23

Добавить комментарий