Ա սերիա․ Ինտերը վերջին րոպեներին կորցրեց հաղթանակը Վերոնայի դեմ խաղում (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Ա սերիա․ Ինտերը վերջին րոպեներին կորցրեց հաղթանակը Վերոնայի դեմ խաղում (🎥)

Ինտեր - Վերոնա
109Views

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում «Վերոնան» հյուրընկալել էր «Ինտերին»։

Խաղի հաշիվը բացվեց 2-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց սերբ կիսապաշտպան Դարկո Լազովիչը։ Մինչև ընդմիջում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին։

Երկրորդ կեսում «Ինտերը» կարողացավ հետ բերել կորցրածը։ 49-րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարեցրեց Անտոնիո Կանդրեվան։ 55-րդ րոպեին «Վերոնայի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն գրավեց սեփական դարպասը։ Սակայն խաղավերջում տանտերերը կարողացան ոչ-ոքի կորզել։ 86-րդ րոպեին աչքի ընկավ Միգել Վելոզուն։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։

Այս արդյունքից հետո Անտոնիո Կոնտեի թիմը միավորների քանակը հասցնում է 65-ի և 4-րդն է մրցաշարային աղյուսակում՝ զիջելով 3-րդ հորիզոնականում գտնվող Ատալանտային 1 միավորով։ «Վերոնան» 43 միավորով մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է։

Добавить комментарий