Մադրիդի Ռեալի հայտացուցակը Ալավեսի դեմ խաղում - Champions.am
Ֆուտբոլ

Մադրիդի Ռեալի հայտացուցակը Ալավեսի դեմ խաղում

Ռեալ Մադրիդ - Ալավես
109Views

«Ռեալը» ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի շրջանակում ուրբաթ երեկոյան հյուրընկալելու է «Ալավեսին»։

«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 22 ֆուտբոլիստի է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Հայտացուցակից դուրս են մնացել վնասվածքներ ունեցող Մարսելոն ու Նաչոն, որակազրկված Սերխիո Ռամոսն ու Դանի Կարվախալը։ Ցանկից դարձյալ դուրս է մնացել նաև Խամես Ռոդրիգեսը։ Չի հայտավորվել նաև Լուկա Յովիչը։ Նա ինքնամեկուսացած է։

Փոխարենը հայտավորվել է Էդեն Ազարը, ինչպես նաև Վինիսիուս Ժունիորը։ Հինգշաբթի բրազիլացու Covid-19-ի թեստում անճշտություն էր եղել։ Նորից թեստավորվելուց հետո Վինիսիուսի մոտ վարակ չէր հայտնաբերվել։

«Ռեալ Մադրիդ» – «Ալավես» խաղը կկայանա ուրբաթ՝ 23։55-ին։

Добавить комментарий