Ֆաբրեգաս․ Ինձ համար Մեսսին լավագույնն է․ նա միշտ ուզում է հաղթել - Champions.am
Ֆուտբոլ

Ֆաբրեգաս․ Ինձ համար Մեսսին լավագույնն է․ նա միշտ ուզում է հաղթել

Լիոնել Մեսսի և Սեսկ Ֆաբրեգաս
76Views

«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նշել է, թե ով է լավագույն ֆուտբոլիստը, ում հետ նա երբևէ խաղացել է։

«Միանշանակ, Լիոնել Մեսսի։ Ես խաղացել եմ նրա հետ 13 տարեկանից։ Ակնհայտ է, որ նրա տաղանդը անհամեմատելի է այն ամենի հետ, ինչ ես տեսել եմ իմ կյանքում։

Բացի տաղանդից նա նաև ինձ համար հիանալի մրցակից է։ Ես չէի համեմատի նրան ոչ ոքի հետ։ Ինձ համար նա լավագույնն է։ Նա միշտ ուզում է հաղթել, անգամ մարզումներում»,-Ֆաբրեգասի խոսքն է մեջբերում BBC-ն։

Սեսկն ու Մեսսին միասին հանդես են եկել «Բարսելոնայում» 2011-2014 թվականների ընթացքում։

Добавить комментарий