Գվարդիոլա. Առաջնությունը երկրորդ տեղով ավարտելն ավելի կարևոր է, քան Անգլիայի Գավաթը նվաճելը - Champions.am
Ֆուտբոլ

Գվարդիոլա. Առաջնությունը երկրորդ տեղով ավարտելն ավելի կարևոր է, քան Անգլիայի Գավաթը նվաճելը

Խոսեպ Գվարդիոլա
69Views

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը երկրորդ հորիզոնականը պահպանելն ավելի կարևոր է իրենց համար, քան երկրի Գավաթի խաղարկությունում հաղթանակը:

«Մենք չենք կարող ժխտել, որ առաջնությունը երկրորդ տեղով ավարտելն ավելի կարևոր է, քան Անգլիայի Գավաթը նվաճելը: Մենք լավագույնը չէինք այս մրցաշրջանում: Մյուս թիմը կարողացավ ցույց տալ լավագույն արդյունքը, բայց մենք գերազանցեցինք մնացած 18 ակումբներին: Երկրորդ տեղը պահպանելը մեր նպատակն է մրցաշրջանի վերջանամասի համար»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Անգլիայի Գավաթի 1/2 եզրափակչի՝ «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա հուլիսի 18-ին: Հիշեցնենք՝ մրցաշարի կիսաեզրափակչի երկրորդ խաղում միմյանց հետ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Չելսին»: Խաղը կկայանա հուլիսի 19-ին:

«Մանչեսթեր Սիթին» 34 խաղից հետո 60 միավոր է վաստակել ու անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում:

Добавить комментарий