Սերիայի Բ-ի խաղերից մեկն ավարտվել է ծեծկռտուքով - Champions.am
Ֆուտբոլ

Սերիայի Բ-ի խաղերից մեկն ավարտվել է ծեծկռտուքով

Յուվե Ստաբիա-Վիրտուս Էնտելլա
94Views

Իտալական Բ սերիայի 33-րդ տուրի «Յուվե Ստաբիա»-«Վիրտուս Էնտելլա» խաղն ավարտվել է ծեծկռտուքով:

Դեպքը տեղի է ունեցել մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո: Խաղի ժամանակ մրցավարը հեռացրել է 3 ֆուտբոլիստի: Սուլիչից հետո հեռացված խաղացողներից մեկը վիճել է տանտերերի աշխատակիցներից մեկի հետ, որը վերածվել է կռվի: Ֆուտբոլիստը վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Դեպքին ականատես են եղել ոստիկաններն ու խաղի պատվիրակը:

«Յուվե Ստաբիան» 17-րդ տեղում է, իսկ «Վիրտուս Էնտելլան» 11-րդն է: Առաջատարը «Բենեվենտոն» է , որն արդեն ապահովել է տեղը Ա սերիայում:

Добавить комментарий