Տիբո Կուրտուային ռեկորդից բաժանում է 1 խաղ - Champions.am
Ֆուտբոլ

Տիբո Կուրտուային ռեկորդից բաժանում է 1 խաղ

Ռեալ Մադրիդ՝ Տիբո Կուրտուա
150Views

Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Ռեալը» 2-0 հաշվով հաղթեց «Ալավեսին»:

Արքայական թիմի դարպասապահ Տիբո Կուրտուան 5-րդ խաղն անընդմեջ անառիկ է պահում սեփական դարպասը: Ընթացիկ առաջնությունում այդպիսի խաղերի քանակն արդեն 18-ն է: 1986/87 մրցաշրջանում «Ռեալի» նախկին դարպասապահ Ֆրանսիսկո Բույոն մեկ մրցացշրջանի ընթացքում 19 խաղ է անառիկ պահել սեփական դարպասը:

Ռեկորդի կրկնության համար Կուրտուային հարկավոր է անցկացնել ևս մեկ չոր հանդիպում:

Добавить комментарий