Ա սերիա․ Ռոնալդուի դուբլը փրկեց Յուվենթուսին պարտությունից Ատալանտայի դեմ խաղում (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Ա սերիա․ Ռոնալդուի դուբլը փրկեց Յուվենթուսին պարտությունից Ատալանտայի դեմ խաղում (🎥)

Ատալանտա - Յուվենտուս
113Views

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի շրջանակում «Յուվենթուսը» հյուրընկալել էր «Ատալանտային»։

16-րդ րոպեին «Ատալանտայի» կոլումբիացի հարձակվող Դուվան Զապատան առաջ մղեց իր թիմին։ Մինչև ընդմիջում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին։

55-րդ րոպեին թուրինյան թիմի կազմում 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ատալանտան» 81-րդ րոպեին դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ Ռուսլան Մալինովսկին դարձավ գոլի հեղինակ։ 90-րդ րոպեին տանտերերի առաջատար Ռոնալդուն ևս մեկ անգամ անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։

Այս արդյունքից հետո «Յուվենթուսը» միավորների քանակը հասցնում է 76-ի ու շարունակում է վստահորեն գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ Ջան Պիերո Գասպերինիի սաները 66 միավոր ունեն ու 3-րդ տեղում են։

Добавить комментарий