Մեսսիի հերթական արդյունավետությունը, որով 2-րդն է 21-րդ դարում - Champions.am
Ֆուտբոլ

Մեսսիի հերթական արդյունավետությունը, որով 2-րդն է 21-րդ դարում

Լիոնել Մեսսի
132Views

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Լա լիգայի 36-րդ տուրի «Վալյադոլիդի» հետ խաղում հերթական գոլային փոխանցումը կատարեց, որն արգենտինացու համար 20-րդն էր Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում:

Այսպիսով, Մեսին դարձավ XXI դարի երկորրդ ֆուտբոլիստը, որը կարողացավ մեկ մրցաշրջանում նվազագույնը 20 գոլ և գոլային փոխանցում կատարել:

Ավելի վաղ՝ 2002/2003 մրցաշրջանում նման արդյունք էր գրանցել «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, ով Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում խփել էր 24 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում:

Добавить комментарий