Բարտոմեու․Վաղ թե ուշ Չավին կլինի Բարսելոնայի մարզիչը - Champions.am
Ֆուտբոլ

Բարտոմեու․Վաղ թե ուշ Չավին կլինի Բարսելոնայի մարզիչը

65Views

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն գնահատել է թիմի նախկին կիսապաշտպան Չավիի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու հավանականությունը:

«Վաղ թե ուշ Չավին կլինի «Բարսելոնայի» մարզիչը, նա պատրաստ է դրան: Նա ուզում է սա, նա մերն է, նա պարզապես ինչ որ մեկը չէ: Ամեն ինչ ունի իր ժամանակը», – ասել է Բարտոմեուն Onze հեռուստատեսային հաղորդման ժամանակ:

Վերջերս Չավին ևս մեկ տարով երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Ալ-Սադդի» հետ: Նոր պայմանագրում կա կետ, համաձայն որի, եթե Չավին առաջարկ ստանա «Բարսելոնայից», կարող է տեղափոխվել իսպանական գրանդ:

Добавить комментарий