Կրասնոդարը ջախջախեց Ուրալին (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Կրասնոդարը ջախջախեց Ուրալին (🎥)

Կրասնոդար - Ուրալ
73Views

ՌՊԼ-ի 28-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունեց «Ուրալին» (3-0):

Հանդիպման հաշիվը բացվեց 14-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Մարկուս Բերգը:

57-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Մանուել Ֆերնանդեշը:

Իսկ 82-րդ րոպեին Կաբելան խփեց կրասնոդարյան ակումբի երրորդ գնդակը՝ իրացնելով տասնմեկ մետրանոց հարվածը:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մնաց պահեստայինների նստարանին:

Այսպիսով, «Կրասնոդարը» վաստակեց 48 միավոր և բարձրացավ երրորդ հորիզոնական: «Ուրալն» իր ակտիվում ունի 35 միավոր և գտնվում է 8-րդ հորիզոնականում:

Добавить комментарий