Ալաշկերտը վստահ հաղթանակ տարավ Շիրակի նկատմամբ և դարձավ բրոնզե մեդալակիր (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Ալաշկերտը վստահ հաղթանակ տարավ Շիրակի նկատմամբ և դարձավ բրոնզե մեդալակիր (🎥)

Ալաշկերտ - Շիրակ
65Views

Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ մրցեց «Ալաշկերտի» հետ (2-4):

20-րդ րոպեին Գուստավո Մարմենտինին գրավեց «Շիրակի» դարպասը ՝ բացելով խաղի հաշիվը:

Հանդիպման 34-րդ րոպեին Մորի Կոնեն իրացրեց տասնմեկ մետրանոցը ՝ հավասարեցնելով խաղի հաշիվը:

Այսպիսով, Կոնեն խփեց այս առաջնությունում իր 22-րդ գոլը ՝ կրկնելով Մարկոս Պիզելիի 12 տարվա վաղեմության ռեկորդը:

Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին Բրայան Սիլվան խփեց իր թիմի երկրորդ գնդակը:

Տասը րոպե, անց Տիագո Գալվաոն երրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը:

Խաղի 72-րդ րոպեին Նիկիտա Տանկովը չորրորդ անգամ գրավեց Երմակովի դարպասը ՝ խոշոր դարձնելով հանդիպման հաշիվը:

«Շիրակը» կարողացավ մեկ գնդակ հետ բերել: Եվս մեկ գոլի հեղինակ դարձավ Մորի Կոնեն:

Այսպիսով, այս հաղթանակը «Ալաշկերտին» հնարավորություն տվեց վաստակել 47 միավոր և զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը ՝ դառնալով Բարձրագույն խմբի բրոնզե մեդալակիր:

«Շիրակն» իր ակտիվում ունի 46 միավոր և հանգրվանեց մրցաշարային աղյուսակի չորրորդ դիրքում:

Добавить комментарий