Արարատ-Արմենիան երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը - Champions.am
TopՖուտբոլ

Արարատ-Արմենիան երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը

Արարատ-Արմենիա - Նոա
76Views

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանի վերջին տուրում «Արարատ-Արմենիան» 2-0 հաշվով հաղթեց «Նոային»՝ երկրորդ տարին անընդմեջ դառնալով չեմպիոն։

«Արարատ-Արմենիա»-«Նոա» հանդիպումը վերջին տուրի և ընդհանրապես առաջնության զարդը կարելի է համար :Հենց այս խաղում որոշվեց 2019/20 մրցաշրջանի չեմպիոնի հարցը: Խաղը կարելի էր «Ոսկե» անվանել, սակայն այս պարագայում նույնիսկ ոչ-ոքին ձեռնտու էր «Արարատ-Արմենիային»:

Սակայն գործող չեմպիոնը տրամադրված չէր հանդիպումը ոչ-ոքի ավարտել։ Թիմերը 4 օրվա մեջ հանդիպեցին երկրորդ անգամ: Բոլորին հայտնի ֆանտաստիկ գավաթային եզրափակչից հետո Վարդան Մինասյանի սաները ռևանշի հասան․ արդեն հանդիպման 16-րդ րոպեին Ֆուրջել Նարսինգը գրավեց «Նոայի» դարպասը:

Իսկ խաղակեսի ավարտից առաջ տանտերերի առավելությունը կրկնապատկեց Յուսուֆ Օտուբանջոն։

Երկրորդ խաղակեսի վերջնամասը անցավ բավականին լարված պայքարում․ թե իրենց առավելությունը էլ ավելի մեծ կարող էին դարձնել տանտերերը, թե հաշիվը կարող էին կրճատել հյուրերը։ Սակայն հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չգրանցվեց։

Այսպիսով «Արարատ-Արմենիան» կներկայացնի Հայաստանը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, իսկ «Շիրակ»«Ալաշկերտ», «Նոա» ակումբները՝ Եվրոպա Լիգայում։

Добавить комментарий