Բարսելոնան դադարեցրել է Մարտինեսին գնելու բանակցությունները - Champions.am
Ֆուտբոլ

Բարսելոնան դադարեցրել է Մարտինեսին գնելու բանակցությունները

467Views

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտնել է, որ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին գնելու բանակցությունները ժամանակավորապես դադարեցված են, տեղեկացնում է TV3-ը:

Նշվում է, որ ակումբը ֆինանսական խնդիրներ ունի և առայժմ չի կարող զբաղվել այդ տրանսֆերով: Միլանյան ակումբի հետ բանակցություններ անցկացվել են, սակայն, դրանք առայժմ չեն շարունակվի:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լաուտարոն անցկացրել է 38 հանդիպում և դարձել ՝ 17 գոլի հեղինակ:

Հավելենք, որ Մարտինեսի պայմանագիրն «Ինտերի» հետ ավարտվում է 2023 թվականին: Արգենտինացու հրաժարագինը կազմում է 111 միլոն եվրո:

Добавить комментарий