Լա լիգա․ Ռեալը հաղթեց Գրանադային․ հաջորդ տուրում Զիդանի թիմը կարող է չեմպիոն հռչակվել (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Լա լիգա․ Ռեալը հաղթեց Գրանադային․ հաջորդ տուրում Զիդանի թիմը կարող է չեմպիոն հռչակվել (🎥)

Ռեալ Մադրիդ - Գրանադա
98Views

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Գրանադան» հյուրընկալել էր առաջատար «Ռեալին»։

Հանդիպումը չափազանց լավ մեկնարկեց Զինեդին Զիդանի թիմի համար։ Հանդիպման 10-րդ րոպեին հաշիվը սուր անկյունից կատարած ֆանտաստիկ հարվածով բացեց Ֆերլան Մենդին։ Վեց րոպե անց «արքայական» ակումբի առավելությունը կրկնապատկեց Կարիմ Բենզեման։

Երկրորդ կեսի մեկնարկում «Գրանադան» կրճատեց հաշվի տարբերությունը։ 50-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դարվին Մաչիսը։ Ամբողջ երկրորդ կեսի ընթացքում տանտերերը մի քանի հնարավորություն ունեին։ Դրվագներից մեկում գնդակը դարպասային գծից հանեց Սերխիո Ռամոսը։ «Ռեալը» դժվարին հաղթանակ տարավ 2-1 հաշվով։

Այս արդյունքից հետո «Ռեալը» վաստակած միավորների քանակը հասցնում է 83-ի ու շարունակում է պահպանել 4 միավորի առավելությունը «Բարսելոնայից»։ Հաջորդ տուրում «Վիլյառեալին» հաղթելու դեպքում «Ռեալը» կհռչակվի չեմպիոն։

Добавить комментарий