Շոուն չի օգնի ՄՅՈՒ-ին Չելսիի դեմ Անգլիայի Գավաթի խաղում - Champions.am
Ֆուտբոլ

Շոուն չի օգնի ՄՅՈՒ-ին Չելսիի դեմ Անգլիայի Գավաթի խաղում

Լյուկ Շոու
335Views

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը «Չելսիի» դեմ Անգլիայի Գավաթի 1/2 եզրափակիչ խաղից առաջ խոսել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին։ Խաղը կկայանա վաղը՝ հուլիսի 19-ին։

«Լյուկ Շոուն չի խաղա։ Մինչև խաղը վերականգնվելու հնարավորություն չեմ տեսնում։ Բրենդոն Ուիլյամսը, հույս ունեմ, նորմալ վիճակում կլինի։ Նա այսօր կփորձի մարզվել թիմի հետ՝ չնայած աչքի վնասվածքին։ Տեսնենք՝ նա նորմալ կտեսնի՞ գնդակը։ Բրենդոնի հետ պետք է ամեն ինչ կարգին լինի։

Ուրախ եմ, որ այդ խաղը կայանալու է։ Չի կարելի ասել, թե օրացույցը մեզ համար հարմար չէ։ Երբ կիսաեզրափակչում խաղալու հնարավորություն կա, պետք է ուժերից վեր խաղալ»,-մարզչի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի մամուլի ծառայությունը։

Добавить комментарий