Պաշտոնական․ Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում - Champions.am
Ֆուտբոլ

Պաշտոնական․ Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Խորեն Բայրամյան
169Views

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն, ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Նշվում է, որ Բայրամյանը մեր հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարին:

Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․

«Ռոստով» (Ռուսաստան) – 2011-2013

«Ռոտոր» (Ռուսաստան) – 2013-2014

«Վոլգար» (Ռուսաստան) – 2014-2015

«Ռոստով» (Ռուսաստան) – 2015-2018

«Ռուբին» (Ռուսաստան) – 2018-2019

«Ռոստով» (Ռուսաստան) – 2019-

Добавить комментарий