Տոկիո-2020. Օլիմպիական խաղերի հետհաշվարկի մեկնարկը տրվել է - Champions.am
Այլ մարզաձևեր

Տոկիո-2020. Օլիմպիական խաղերի հետհաշվարկի մեկնարկը տրվել է

Տոկիո-2020
78Views

Մեկ տարի անց՝ 2021 թվականի հուլիսի 23-ին, պետք է տրվի  Տոկիո- 2020-ի մեկնարկը։ Այդ կապակցությամբ Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում  տեղի է ունեցել առցանց արարողություն՝ «Մենք  ուժեղ ենք միասին» կարգախոսով։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Դա հաստատում է համավարակի պայմաններում համերաշխության, միասնության կարևորությունը և ընդգծում է օլիմպիական խաղերի համախմբող  ուժը :

Կարճ ջրերի աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, ճապոնուհի  Ռիկակո Իկեեն երկրպագուներին կոչ է արել աջակցել մարզիկներին՝ օլիմպիական խաղերի դժվարին ճանապարհին: Լողորդուհին  վերջերս է  հաղթահարել  լեյկոզը և դեռ հույս ունի մրցել նաև  տանը՝  Տոկիոյի մարզահանդեսում: 

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, մեկնաբանելով միջոցառումը, շնորհակալություն է հայտնել  ճապոնացի գործընկերներին, երկրի վարչապետին, կազմկոմիտեին, նահանգապետին, մարզիկներին, ամառային մարզաձևերի ֆեդերացիաներին, ազգային օլիմպիական կոմիտեներին, հովանավորներին:

Նա նշել է,  որ առանց այդ աջակցության հնարավոր չէր կայացնել խաղերը  հետաձգելու  պատմական  որոշումը: 

Добавить комментарий