Բորնմութը հաղթեց, բայց լքեց ԱՊԼ-ն, Ասթոն Վիլան պահպանեց տեղը (🎥, այլ արդյունքներ) - Champions.am
Ֆուտբոլ

Բորնմութը հաղթեց, բայց լքեց ԱՊԼ-ն, Ասթոն Վիլան պահպանեց տեղը (🎥, այլ արդյունքներ)

Անգլիայի Պրեմիեր Լիգա
132Views

Անգլիայի Պրեմիեր-լիգայի շրջանակում այսօր՝ հուլիսի 26-ին, կայացան վերջին՝ 38-րդ տուրի հանդիպումները:

Չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ ու 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ: Խաղի հաշիվը բացվեց արդեն 1-ին րոպեին՝ «Նյուքասլի» ֆուտբոլիստների կողմից. Դուայթ Գեյլը դարձավ գոլի հեղինակ: 38-րդ րոպեին Վիրջիլ վան Դեյկը հավասարեցրեց հաշիվը, իսկ 59-րդ րոպեին Դիվոկ Օրիգին առաջ մղեց մերսիսայդցիներին:Հանդիպման վերջնամասում արդեն Սադիո Մանեն խփեց «Լիվերպուլի» երրորդ գնդակն այս խաղում ու դրեց հանդիպման վերջակետը:

«Լիվերպուլը», վաստակելով 99 միավոր, ԱՊԼ-ի առաջին հորիզոնականն է զբաղեցնում: «Նյուքասլ Յունայթեդը» 44 միավորով 13-րդ տեղում է:

Տուրի մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Նորվիչին» և 5 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Դուբլ ձևակերպեց Քևին դե Բրույնեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Գաբրիել Ժեզուսը, Ռահիմ Սթերլինգը և Ռիյադ Մահրեզը:

«Մանչեսթեր Սիթին», վաստակելով 81 միավոր, ԱՊԼ-ի ամփոփիչ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց, իսկ «Նորվիչը» 21 միավորով զբաղեցրեց վերջին՝ 20-րդ տեղն ու հայտնվեց Չեմպիոնշիփում:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Ասթոն Վիլան» 84-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ ոչ-ոքի՝ 1-1 խաղաց «Վեսթ Հեմի» հետ ու 35 միավորով՝ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը զբաղեցրեց՝ պահպանելով տեղը Անգլիայի Պրեմիեր-լիգայում: 18-րդ տեղը զբաղեցրած և Չեմպիոնիշփում հայտնվեց «Բորնմութին» «Ասթոն Վիլան» գերազանցում է ընդամենը մեկ միավորով:

Ինչ վերաբերում է «Բորնմութին», վերջինս հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Էվերթոնի» նկատմամբ, սակայն այս հաղթանակը բավարար չեղավ ԱՊԼ-ում տեղը պահպանելու համար:

Հաջորդ մրցաշրջանը Չեմպիոնշիփում կանցկացնի նաև «Ուոթֆորդը», որը վերջին տուրում հյուրընկալվեց «Արսենալի» կողմից, 2-3 հաշվով պարտություն կրեց ու 34 միավորով հանգրվանեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականում:

Добавить комментарий