Լիվերպուլի 99 միավորը 2-րդն է ԱՊԼ-ի պատմության մեջ․ 2 տարի առաջ Ման․ Սիթին վաստակել էր 100 միավոր - Champions.am
Ֆուտբոլ

Լիվերպուլի 99 միավորը 2-րդն է ԱՊԼ-ի պատմության մեջ․ 2 տարի առաջ Ման․ Սիթին վաստակել էր 100 միավոր

Լիվերպուլ
113Views

«Լիվերպուլը» Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրում 3-1 հաշվով առավելության հասավ «Նյուքասլի» նկատմամբ։

Այսպիսով, Յուրգեն Կլոպի թիմը չեմպիոնական տարին ավարտեց 99 միավորով։

Միայն մեկ անգամ է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ թիմերից որևէ մեկը 99 միավորից շատ վաստակել մեկ մրցաշրջանում։ Դա եղել է 2017/18 թվականների մրցաշրջանում, երբ «Մանչեսթեր Սիթին» 100 միավորով էր ավարտել մրցաշրջանը։

Այսպիսով, «Լիվերպուլի» 99 միավորը 2-րդ արդյունքն է պատմության մեջ։ «Լիվերպուլը» նաև կրկնել է «քաղաքայինների» ռեկորդը մեկ մրցաշրջանում հաղթանակների քանակով։ «Մերսիսայդցիները» հաղթել են 32 անգամ։

Добавить комментарий