Ման․ Սիթին 5-րդ անգամ մեկ մրցաշրջանում 100+ գոլ խփեց․ սա ռեկորդ է - Champions.am
TopՖուտբոլ

Ման․ Սիթին 5-րդ անգամ մեկ մրցաշրջանում 100+ գոլ խփեց․ սա ռեկորդ է

Մանչեսթեր Սիթի
81Views

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 5-0 հաշվով հաղթեց «Նորվիչին»։ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում խփած գոլերի թիվը «քաղաքայինները» հասցրին 102-ի։

Optan-ն տեղեկացնում է, որ սա 5-րդ դեպքն է «Ման․ Սիթիի» համար, երբ նրանք մեկ մրցաշրջանում 100+ գոլ են խփում։ Սա ռեկորդ է։

Նախկինում «Մանչեսթեր Սիթին» 100+ գոլ է խփել 1936/37, 1957/58, 2013/14 և 2017/18 թվականների խաղարկություններում։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» վաստակած 81 միավորով առաջնությունն ավարտեց 2-րդ տեղում։

Добавить комментарий