ՄՅՈՒ-ն հաղթեց Լեսթերին, Չելսին՝ Վուլվզին․ Սուլշերի ու Լեմպարդի թիմերը կխաղան ՉԼ-ում (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

ՄՅՈՒ-ն հաղթեց Լեսթերին, Չելսին՝ Վուլվզին․ Սուլշերի ու Լեմպարդի թիմերը կխաղան ՉԼ-ում (🎥)

Անգլիայի Պրեմիեր Լիգա
150Views

Ավարտվեց ֆուտբոլի Անգլիայի առաջնության 2019/20 թվականների խաղարկությունը։ Վերջին տուրի գլխավոր ինտրիգներից մեկը եվրագավաթային գոտու պայքարն էր։

«Մանչեսթեր Յունայթեդը» կարևորագույն հաղթանակ տարավ «Լեսթերի» նկատմամբ, որը ևս պայքարում էր ՉԼ գոտում հայտնվելու համար։ Հաշիվը բացեց Բրունո Ֆերնանդեշը 11-մետրանոց հարվածից 71-րդ րոպեին։ Վերջին րոպեին Ջեսե Լինգարդը, օգտվելով Կասպեր Շմեյխելի կոպիտ սխալից, ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 2-0։ ՄՅՈՒ-ն 66 միավորով առաջնությունն ավարտեց 3-րդ տեղում։ «Լեսթերը» առաջնությունն ավարտում է 5-րդ տեղում ու հաջորդ տարի կմասնակցի Եվրոպա լիգայի խաղարկությանը։

«Չելսին» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ Գոլերը խփեցին Մեյսոն Մաունթն ու Օլիվիե Ժիրուն։ «Չելսին» նույնպես 66 միավոր ունի։ Ֆրենկ Լեմպարդի թիմը 4-րդն է ու նվաճում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ «Վուլվզը» կխաղա Եվրոպա լիգայի որակավորման փուլում։

«Տոտենհեմը» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց վերջին տուրի հանդիպումը «Քրիսթալ Փելասի» հետ։ Այս արդյունքից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը 59 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում։ Հաջորդ մրցաշրջանում «խթանները» կխաղան Եվրոպա լիգայում։

Добавить комментарий