Յուվենթուսը 36-րդ անգամ հռչակվեց Իտալիայի չեմպիոն․ Սա 9-րդ անընդմեջ Սկուդետոն է թուրինյան ակումբի համար (🎥) - Champions.am
TopՖուտբոլ

Յուվենթուսը 36-րդ անգամ հռչակվեց Իտալիայի չեմպիոն․ Սա 9-րդ անընդմեջ Սկուդետոն է թուրինյան ակումբի համար (🎥)

Յուվենթուս
179Views

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոնի անունը հայտնի դարձավ։ 9-րդ անգամ անընդմեջ Իտալիայի Ա սերիայի չեմպիոնի կոչումը նվաճում է «Յուվենթուսը»։

«Սամպդորիայի» դեմ խաղում Մաուրիցիո Սարիի թիմը Կրիշտիանու Ռոնալդուի և Ֆեդերիկո Բերնարդեսկիի գոլերի շնորհիվ հաղթեց մրցակցին 2-0 հաշվով։ «Յուվենթուսը» միավորների քանակը հասցրեց 83-ի ու անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Ինտերի» համար։

Այսպիսով, «Յուվենթուսը» 36-րդ անգամ դառնում է Իտալիայի չեմպիոն։ «Բիանկոներիները» այս ցուցանիշով շարունակում են ռեկորդակիր մնալ։

Սա առաջին չեմպիոնական տիտղոսն էր Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ ու 9-րդը վերջին 9 տարում։

Добавить комментарий