Ֆորմուլա 1-ը կարող է չեղարկել Իսպանիայի գրան-պրին երկրում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով - Champions.am
Այլ մարզաձևեր

Ֆորմուլա 1-ը կարող է չեղարկել Իսպանիայի գրան-պրին երկրում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով

Ֆորմուլա 1
64Views

Ֆորմուլա 1-ի և Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի ղեկավարությունները հետևում են Կատալոնիայում հակահամաճարակային իրավիճակի զարգացումներին։

Օգոստոսի 14-ից 16-ը անցկացվելու է Իսպանիայի գրան-պրին։ Վերջին շրջանում Իսպանիայում կորոնավիրուսի նոր բռնկումներ կան, որոնք կարող են պատճառ հանդիսանալ Իսպանիայի գրան-պրիի չեղարկման համար։

Կատալոնիայի այն շրջանը, որտեղ գտնվում է ավտոդրոմը, վարակի նոր բռնկման կենտրոններից է։ Իսպանիայում կայանալիք էտապը կարող է չեղարկվել։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ֆորմուլա 1-ի մրցաշրջանը սկսվեց հուլիսին։ Ներկա պահին առաջատարը արշավորդների շրջանում Լյուիս Հեմիլթոնն է։ Նրան հաջորդում է Վալտերի Բոտտասը։

Добавить комментарий