Դորտմունդի Բորուսիան հրաժարվել է Սանչոյին 98 մլն եվրոյով վաճառել Մանչեսթեր Յունայթեդին - Champions.am
Ֆուտբոլ

Դորտմունդի Բորուսիան հրաժարվել է Սանչոյին 98 մլն եվրոյով վաճառել Մանչեսթեր Յունայթեդին

Ջեյդոն Սանչո
78Views

«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել համաձայնության գալ Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի հարցում, վստահեցնում է Bild-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար 98 մլն եվրո է առաջարկել, բայց մերժում է ստացել: «Բորուսիան» պատրաստ չէ ֆուտբոլիստին 120 մլն եվրոյից պակաս գումարով վաճառել:

Սանչոն «Բորուսիա» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 7,84 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը Գերմանիայի առաջնության 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:

Добавить комментарий