Այն, որ Մեսսիի հայրը տուն է գնել Միլանում, կարող է ինչ-որ բան նշանակել․ Մորատի - Champions.am
Ֆուտբոլ

Այն, որ Մեսսիի հայրը տուն է գնել Միլանում, կարող է ինչ-որ բան նշանակել․ Մորատի

Soccer Football - Champions League - Group Stage - Group B - FC Barcelona v PSV Eindhoven - Camp Nou, Barcelona, Spain - September 18, 2018 Barcelona's Lionel Messi celebrates scoring their fourth goal to complete his hat-trick REUTERS/Sergio Perez TPX IMAGES OF THE DAY
29Views

«Ինտերի» նախկին սեփականատեր Մասիմո Մորատին մեկնաբանել է այն լուրերը, որ ակումբը հնարավոր է ձեռք բերի Լիոնել Մեսսիին:

«Երբեմն երազանքներն իրականանում են, հատկապես ֆուտբոլում: Եվ այն, որ Մեսսիի հայրը տուն է գնել Միլանում, «Ինտերի» գրասենյակի կողքին… Հուսով եմ, որ դա կարող էր ինչ-որ բան նշանակել: Միգուցե նա գա պայմանագիր կնքելու…»- մեջբերում է Մորատիին La Gazzetta dello Sport-ը:

Ավելի վաղ Suning հեռուստաընկերությունը, որը պատկանում է «Ինտերի» սեփականատեր Սթիվեն Չանին, ներկայացրել է Իտալիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Ինտերի» և «Նապոլիի» միջև խաղի անոնսը:

Անոնսի ընթացքում ցուցադրվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի կերպարը Միլանի տաճարի ֆոնին: Իտալական ԶԼՄ-ները նշում են, որ դա ակնարկ էր, որ Մեսսին կտեղափոխվի իտալան ակումբ:

Добавить комментарий