Ա սերիա․ Ռոման արդյունավետ խաղում հաղթեց Տորինոյին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Ա սերիա․ Ռոման արդյունավետ խաղում հաղթեց Տորինոյին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (🎥)

Ռոմա - Տորինո
189Views

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 37-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվել էր «Տորինոյին»։

Հանդիպման հաշիվը բացվեց 14-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց Ալեխանդրո Բերենգուրը։ Երկու րոպե անց Էդին Ջեկոն Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։ 23-րդ րոպեին Քրիս Սմոլինգը հաշիվը դարձրեց 2-1՝ հօգուտ «Ռոմայի»։

Երկրորդ կեսում «գայլերը» մեծացրին իրենց առավելությունը։ 61-րդ րոպեին 11-մետրանոց նշակետից դիպուկ հարվածեց Ամադու Դիավարան։ 66-րդ րոպեին «Տորինոյի» պաշտպան Վիլֆրեդ Սինգոն կրճատեց հաշվի տարբերությունը։ «Ռոման» հաղթեց 3-2 հաշվով։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր։ Նա մասնակցեց գրեթե ողջ խաղին ու փոխարինվեց մրցավարի ավելացրած ժամանակի ընթացքում։

Добавить комментарий