Լացիոն հաղթեց Բրեշիային․ վերջին տուրից առաջ 2-րդ տեղի համար պայքարը սրված է (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Լացիոն հաղթեց Բրեշիային․ վերջին տուրից առաջ 2-րդ տեղի համար պայքարը սրված է (🎥)

Լացիո - Բրեշիա
65Views

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 37-րդ տուրի շրջանակում «Լացիոն» ընդունել էր «Բրեշիային»։

Հռոմեացիները խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական գնդակ խփեցին ու 2-0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ 17-րդ րոպեին հաշիվը բացեց Խոակին Կորեան։ 83-րդ րոպեին աչքի ընկավ Չիրո Իմոբիլեն։

Վերջին տուրից առաջ «Լացիոն» ու «Ատալանտան» ունեն 78 միավոր։ 2-րդ տեղում ընթացող «Ինտերը» ունի 79 միավոր։ Վերջին տուրում «Լացիոն» հյուրընկալվելու է «Նապոլիին», իսկ «Ատալանտան» ընդունելու է «Ինտերին»։

Добавить комментарий