Ռեալի պաշտոնական խանութում Բեյլի մարզաշապիկը չի վաճառվում (📸) - Champions.am
Ֆուտբոլ

Ռեալի պաշտոնական խանութում Բեյլի մարզաշապիկը չի վաճառվում (📸)

46Views

«Ռեալի» պաշտոնական խանութում սկսվել է նոր մրցաշրջանի մարզաշապիկների վաճառքը։

«Արքայական» ակումբը այսօր ներկայացրեց 2020/21 թվականների մրցաշրջանի մարզաշապիկները։ Պաշտոնական խանութում այսօր սկսվել է դրանց վաճառքը։

Երկրպագուների աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ պաշտոնական խանութում վաճառքի դրված չէ Գարեթ Բեյլի մարզաշապիկը։ 11 համարի շապիկներ խանութում, կարծես չկան։

Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլի հարաբերությունները թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ լավ չեն։ Ուելսցին, սակայն, չի պատրաստվում հեռանալ «արքայական» ակումբից։

Добавить комментарий