Բարսելոնան,Ռեալը ու ՄՅՈՒ-ն աշխարհի ամենաթանկարժեք սպորտային ակումբների թոփ-10-ում են - Champions.am
TopՖուտբոլ

Բարսելոնան,Ռեալը ու ՄՅՈՒ-ն աշխարհի ամենաթանկարժեք սպորտային ակումբների թոփ-10-ում են

Բարսելոնա-Ռեալ-Մանչեսթեր Յունյթեդ
66Views

Forbes-ը հրապարակել է ամենաթանկարժեք սպորտային ակումբների ցանկը։

Այն գլխավորում է ամերիկյան ֆուտբոլի ամերիկյան ակումբ «Դալլասը»։ Նրա արժեքը գնահատվում է 5,5 միլիարդ դոլար։ 2-րդ տեղում է բեյսբոլի ամերիկյան «Յանկիս» ակումբը 5 միլիարդ դոլարով։ Եռյակը եզրափակում է «Նյու Յորք» բասկետբոլյան ակումբը 4,6 միլիարդ դոլարով։

Տասնյակում են նաև ֆուտբոլային երեք ակումբներ։ «Ռեալ Մադրիդը» 4,24 միլիարդ դոլարով 6-րդ տեղում է։ «Բարսելոնան» 8-րդն է 4,02 միլիարդով։ «Մանչեսթեր Յունայթեդը» եզրափակում է լավագույն տասնյակը՝ 3,81 միլիարդով։

Լավագույն տասնյակը՝

1. «Դալլաս» (ԱՄՆ, ամերիկյան ֆուտբոլ) — 5,5 միլիարդ դոլար,

2. «Յանկիս» (ԱՄՆ, բեյսբոլ) — 5 միլիարդ,

3. «Նյու Յորք» (ԱՄՆ, բասկետբոլ) — 4,6 միլիարդ,

4. «ԼԱ Լեյքերս» (ԱՄՆ, բասկետբոլ) — 4,4 միլիարդ,

5. «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» (ԱՄՆ, բասկետբոլ) — 4,3 միլիարդ,

6. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա, ֆուտբոլ) — 4,24 միլիարդ,

7. «Նյու Ինգլենդ» (ԱՄՆ, ամերիկյան ֆուտբոլ) — 4,1 միլիարդ,

8. «Բարսելոնա» (Իսպանիա, ֆուտբոլ) — 4,02 միլիարդ,

9. «Նյու Յորք Ջայենտս» (ԱՄՆ, ամերիկյան ֆուտբոլ) — 3,9 միլիարդ,

10. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա, ֆուտբոլ) — 3,81 միլիարդ։

Добавить комментарий