Բորուսիան Սանչոյի հեռանալու դեպքում նոր տրանսֆեր կիրականացնի - Champions.am
Ֆուտբոլ

Բորուսիան Սանչոյի հեռանալու դեպքում նոր տրանսֆեր կիրականացնի

Ջեյդոն Սանչո
122Views

«Բորուսիա» Դորտմունդը Ջեյդոն Սանչոյին վաճառելու դեպքում կփորձի նոր ձեռքբերում իրականացնել։

Այսպես, Bild-ը տեղեկացնում է, որ եթե Սանչոն հեռանա ակումբից, ապա դորտմունդցիները քայլեր կձեռնարկեն, որպեսզի ձեռք բերեն «Լիոնի» վինգեր Մեմֆիս Դեպայի տրանսֆերը։

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին։ Դեպայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 44 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ 20-ամյա Սանչոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Добавить комментарий