Դիբալան ճանաչվել է Ա սերիայի հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ - Champions.am
Ֆուտբոլ

Դիբալան ճանաչվել է Ա սերիայի հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

41Views

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալան ճանաչվել է Ա սերիայի հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Ա սերիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը մրցանակը կստանա «Յուվենտուս»-«Ռոմա» խաղից առաջ: Stats Perform ընկերությունը եկել է այն եզրահանգման, որ Դիբալան հուլիս ամսին հարձակման գծում 97 տոկոս էֆեկտիվություն է դրսևորել, իսկ պաշտպանությունում՝ առանց գնդակի՝ 95 տոկոս:

Արգենտինացին 2019/20 մրցաշրջանում անցկացրած 33 խաղում դարձել է 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Добавить комментарий