Պիռլո. Տարբեր առաջարկներ ունեի, սակայն մեկնարկի համար Յուվեն հիանալի տարբերակ էր - Champions.am
Ֆուտբոլ

Պիռլո. Տարբեր առաջարկներ ունեի, սակայն մեկնարկի համար Յուվեն հիանալի տարբերակ էր

Անդրեա Պիռլո
43Views

Թուրինի «Յուվենտուսի» Մ-23 թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն մեկնաբանել է նոր պաշտոնի նշանակվելու փաստը.

«Հպարտ եմ, որ այստեղ եմ սկսում մարզչական կարիերաս: Հույս ունեմ՝ ապրել այն էմոցիաները, որոնք ունեցել եմ ֆուտբոլիստի կարիերայում: Տարիները, որոնք անցան ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, ցույց տվեցին, որ ես պետք է շարունակեմ ապրել ֆուտբոլով:

Երբ միլանյան 10 տարիներից հետո վերադարձա Թուրին, ինձ գրկաբաց ընդունեցին: «Միլանի» պատմությունը այլ է, քանի որ հիմա այնտեղ նախկիններից ոչ մեկ չի մնացել:

Առաջարկներ ունեի Ա սերիայի այլ ակումբներից ու ԱՊԼ-ից, բայց այստեղից սկսելը ճիշտ է»,-ասել է Պիռլոն:

Добавить комментарий