Ռեգիլոնը փոխել է գործակալին․ նա ցանկանում է այլ թիմ տեղափոխվել - Champions.am
Ֆուտբոլ

Ռեգիլոնը փոխել է գործակալին․ նա ցանկանում է այլ թիմ տեղափոխվել

Սերխիո Ռեգիլոն
69Views

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, որը վարձակալությամբ խաղում է «Սևիլիայում», փոխել է իր գործակալին ու ցանկանում է այլ ակումբ տեղափոխվել։

Marca-ի փոխանցմամբ՝ Ռեգիլոնի գործակալը այսուհետ լինելու է Կիա Յուրաբչանը, որը ամենաազդեցիկ գործակալներից մեկն է համարվում։ Նա կատարում է նաև Ֆիլիպե Կոուտինյոյի գործակալի պարտականությունները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մի շարք եվրոպական թոփ ակումբներ հետաքրքրված են Ռեգիլոյի ծառայություններով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռեգիլոնին «Ռեալը» ցանկանում է վաճառել վերացնելու համար կորոնավիրուսի ֆինանսական հետևանքները։

Добавить комментарий