Բարսելոնայի նախագահ. Մենք չենք կարող մեզ թույլ տալ Մարտինեսի և Նեյմարի տրանսֆերները - Champions.am
Ֆուտբոլ

Բարսելոնայի նախագահ. Մենք չենք կարող մեզ թույլ տալ Մարտինեսի և Նեյմարի տրանսֆերները

Լաուտարո Մարտինես և Նեյմար
97Views

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պատմել է, որ կորոնավիրուսի համավարակի արդյունքում ունեցած ֆինանսական կորուստների պատճառով կատալոնական ակումբը ստիպված է եղել հրաժարվել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերներն իրականացնելուց.

«Մի քանի շաբաթ շարունակ խոսել ենք «Ինտերի» հետ Լաուտարոյի մասին, բայց բանակցությունները դադարեցվեցին երկկողմ համաձայնությամբ: Ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս մեծ տրանսֆերներ իրականացնել:

Նեյմարի տեղափոխությո՞ւնը. ստեղծված իրավիճակում դա անհնար է: ՊՍԺ-ն չի ցանկանում նրան վաճառել, ինչը տրամաբանական է, չէ՞ որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Մենք անցած ամառ շատ ենք փորձել վերադարձնել նրան, բայց այս տարի նույնիսկ չենք էլ փորձել:

«Բարսելոնան» 200 մլն եվրո է կորցրել մարտից հունիս ընկած ժամանակահատվածում: Մենք հույս ունեինք հաջորդ մրցաշրջանում 1,1 մլրդ եվրո եկամուտ ունենալ, բայց հիմա եկամուտը, հավանաբար, կնվազի 30%-ով: Եթե իրավիճակը չբարելավվի, մենք ստիպված կլինենք վերանայել ծրագրերը: Կարծում եմ՝ դեռևս խոշոր տրանսֆերներ չեն լինի: Կամ էլ լավագույն դեպքում կաճի փոխանակման գործարքների թիվը: Սա վերաբերում է եվրոպական բոլոր ակումբներին: Պետք է հարմարվել: Եվ ես խոսում եմ ոչ թե մեկ, այլ 3-4 տարվա մասին»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:

Добавить комментарий