Կոնտեն կարող է հեռանալ Ինտերից. ավելի վաղ նա քննադատել էր ակումբի ղեկավարությանը - Champions.am
Ֆուտբոլ

Կոնտեն կարող է հեռանալ Ինտերից. ավելի վաղ նա քննադատել էր ակումբի ղեկավարությանը

Անտոնիո Կոնտե
96Views

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է հեռանալ իտալական ակումբից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 51-ամյա մասնագետի և ակումբի ղեկավարության միջև հարաբերությունները փչացել են: Կոնտեն քննադատել էր «Ինտերի» ղեկավարությանը՝ հայտարարելով, որ այն չի պաշտպանում իր ֆուտբոլիստներին:

Մոտ ժամանակներս Կոնտեն հանդիպում կունենա միլանյան ակումբի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտայի հետ: Եթե մասնագետին չգոհացնեն ակումբի հետագա գործողությունները, նա կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:

Անտոնիո Կոնտեն 2019 թվականի ամռանն է գլխավորել «Ինտերը»: Նրա գլխավորությամբ միլանյան ակումբն Իտալիայի առաջնության 2019/20 մրցաշրջանն ավարտել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ չեմպիոն «Յուվենտուսին» զիջելով ընդամենը մեկ միավորով:

Добавить комментарий