Մբապեն կարող է մասնակցել Ատալանտայի հետ խաղին. նա սպասվածից ավելի արագ է վերականգնվում վնասվածքից - Champions.am
Ֆուտբոլ

Մբապեն կարող է մասնակցել Ատալանտայի հետ խաղին. նա սպասվածից ավելի արագ է վերականգնվում վնասվածքից

Կիլիան Մբապե
149Views

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է դաշտ դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ատալանտայի» հետ խաղում:

21-ամյա ֆրանսիացու՝ Ֆրանսիայի Գավաթի եզրափակչի՝ «Սենտ-Էտյենի» հետ խաղում (1-0) ստացած վնասվածքի ապաքինումը սպասվածից ավելի արագ է տեղի ունենում:

Մբապեի բարեկամներից մեկը հայտնել է, որ հարձակվողի՝ «Ատալանտայի» հետ խաղին մասնակցությունը գնահատվում է 90%, հայտնում է L’Équipe-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն վնասվածքի պատճառով մոտ 3 շաբաթ բաց կթողնի:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ ՊՍԺ-«Ատալանտա» հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Добавить комментарий