Ռամոսը Ռեալի հետ կմեկնի Սիթիի հետ խաղին՝ չնայած որակազրկմանը - Champions.am
Ֆուտբոլ

Ռամոսը Ռեալի հետ կմեկնի Սիթիի հետ խաղին՝ չնայած որակազրկմանը

Սերխիո Ռամոս
133Views

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը թիմի հետ կմեկնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղին, չնայած որակազրկմանը: Այս մասին հայտնում է Marca-ն:

Հաղորդվում է, որ Ռամոսը ցանկանում է դրսևորել իրեն որպես թիմի առաջատար և աջակցել թիմակիցներին: Աղբյուրի փոխանցմամբ, Ռամոսը վստահ է, որ «սերուցքայիններն» անարդարացիորեն են պարտվել «Մանչեսթեր Սիթիին» առաջին խաղում և կարծում է՝ մադրիդյան թիմն առաջվա պես ունակ է հայտնվելու մրցաշարի քառորդ եզրափակչում:

Հիշեցնենք՝ Ռամոսը «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղի առաջին կեսի վերջնամասում հեռացվել էր դաշտից ու չի կարողանա մասնակցել պատասխան հանդիպմանը:

«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին: Խաղը կմեկնարկի ժամը 23:00-ին: Առաջին խաղն ավարտվել է անգլիական թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով:

Добавить комментарий