Ֆատին չի վաճառվում, նա մեր ակումբի ապագան է․ Բարտոմեու - Champions.am
Ֆուտբոլ

Ֆատին չի վաճառվում, նա մեր ակումբի ապագան է․ Բարտոմեու

Անսուման Ֆատի
85Views

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ կատալոնական ակումբը չի պատրաստվում վաճառել հարձակվող Անսուման Ֆատիին:

«Մենք Ֆատիի տրանսֆերի վերաբերյալ որևէ պաշտոնական առաջարկ չենք ունեցել: Միայն մի քանի ակումբների կողմից հետաքրքրություն կար:

«Բարսելոնայի» պատասխանը միշտ բացասական էր: Ֆատին չի վաճառվում: Նա մեր ակումբի ապագան է»,- ասել է Բարտոմեուն իսպանական Sport հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» մտադիր է Ֆատիին առաջարկել նոր պայմանագիր:

Հիշեցնենք,որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարվել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերներն իրականացնելուց։

Добавить комментарий